top of page

ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 6.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

bottom of page