Իրանում հայտնել են, որ ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելի ռազմական պատասխանի մասին
- Investigative journalist
- Nov 2, 2024
- 1 min read

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին Didban Iran-ի հարցազրույցում հայտնել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամները որոշում են ընդունել Իսրայելի ռազմական պատասխանի վերաբերյալ։
Ընդ որում, Կոսարին հերքել է տեղեկությունը, որը հայտնվել է վերջերս արեւմտյան ԶԼՄ-ներում, որի համաձայն՝ Իրանը հարված կհասցնի առաջիկայում, որոշակի ժամկետում։
«Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, եւ այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից, իսկ ժամկետներն ու նպատակները թողնվել են մշակողների հայեցողությանը»,- ասել է նա։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում կատարելով իսրայելական հետախուզությունում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել է, որ Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին, հարվածը կհասցվի մինչեւ ԱՄՆ նախագահի ընտրությունները։