top of page

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:  Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով:

Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել: 

bottom of page