top of page

Առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը․ Ավինյանը՝ երթևեկության համար չվճարելու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 17
  • 1 min read

Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ուղևորափոխադրման համար չվճարող քաղաքացիներին։

«Ուզում եմ բոլորը գիտակցեն, որ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Անկեղծ ասած, իմ կարծիքով դա որևէ արդարացում չունի»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները տարատեսակ արդարացումներով շարունակեն չվճարել հանրային տրանսպորտի համար, ապա այն բարեփոխումները, որոնք պետք է տեղի ունենային՝ կդանդաղեն։

«Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել։ Ուզում եմ, որ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Իրենք չեն ուզում շարունակական զարգացում, հակառակը, իրենք ուզում են, որ եղած ավտոբուսների տեխնիկական վիճակը վատթարանա։

Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,-ասաց Ավինյանը։

1/2211
bottom of page