top of page

Երևանում «Mercedes-Benz» է այրվել. կա տուժած

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Հունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

bottom of page