top of page

ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Օգոստոսի 4-ին երկար կխորհեք՝ արդյոք սիրելի էակից նույնքան սեր եւ ջերմություն եք ստանում, որքան դուք եք նրան տալիս։ Հավասա՞ր մակարդակի վրա են ձեր զգացմունքները, թե՞ ժամանակն է փոփոխություններ անել։ Սակայն  աստղերը հուշում են, որ պետք չէ միանգամից գործի անցնել։ Ամեն ինչ պետք է աստիճանաբար անել։

ՑԼԵՐ

Այսօր ստիպված կլինեք կարեւոր հեռախոսազանգ կատարել, ինչն իր հետ նշանակալից փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանք։ Ուստի, պատրաստվեք, քանզի երկար ու ազդեցիկ զրույց  պետք է ունենաք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օգոստոսի 4-ին սիրելի էակը չի հասկանա, թե ինչու եք գործում հենց այդ կերպով։ Ձեր քայլերը հակասելու են նրա տրամաբանությանը, ինչն էլ դառնալու է նրա անհամաձայնության եւ տխուր տրամադրության պատճառ։ Փորձեք հանգամանալից բացատրել՝ ինչու եք այդպես վարվում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորության ներկայությամբ փորձեք ուրախ եւ երջանիկ ձեւանալ, քանզի նրա օրն այնքան էլ հաջող ու ստացված չի լինի։ Այդ պարագայում միայն ձեր ժպիտը կարող է օգնել նրան ազատվել գերլարված օրվա ծանրաբեռնվածությունից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ այն նպատակը, որը դրել եք ձեր առաջ եւ ցանկացել հասնել դրան, արդեն շատ մոտ է ձեզ։ Մնում է միայն պարզել ձեռքը եւ վերցնել ձեզ բաժին հասած աստղը, որը կկատարի ձեր ամենանվիրական երազանքը։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անսպասելիորեն կբացահայտեք, որ ձեզնով միանգամից երկու, եւ անգամ երեք կին/տղամարդ է հետաքրքրված, եւ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է լինել ձեր սրտի միակ տերը կամ տիրուհին։ Որոշողը դուք եք։ Ընդ որում, ընտրությունը շատ դժվար է լինելու, իսկ պրոցեսը՝ հաճելի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Օգոստոսի 4-ին ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի պատասխանել ձեր բոլոր դժվար հարցերին։ Սակայն նա կանի հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որ զրույցը հետաքրքիր ու բովանդակալից լինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը կցանկանա մանրակրկիտ ուսումնասիրել ձեր լուսնկարները՝ վաղ մանկությունից մինչեւ մեր օրեր։ Ստիպված եք հաշտվել նրա այս մտքին, նույնիսկ եթե ատում եք ձեր լուսանկարները։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օգոստոսի 4-ին ձեր միակ ընկերը կլինի վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հենց դրանց միջոցով դուք կհասկանաք այն, ինչ վաղուց անընկալելի էր թվում։ Ճիշտ է, կբացահայտեք, որ հանցավոր ոչինչ չկա։ Պարզապես ձեր սիրելին չէր ցանկանում ավելորդ ծանրաբեռնել ձեզ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր փորձելու եք գուշակել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում եւ ինչ հեռանկարներ ունեն ձեր հարաբերությունները սիրելի անձնավորության հետ։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ շտապել, հատկապես այն դեպքում, որ ձեր փորձերն այնքան էլ հիացմունքի առիթ չեն ստեղծի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա ինչ-որ հաճելի անակնկալ մատուցել ձեզ՝ իր երեւակայության մակարդակից կախված։ Ձեր խնդիրն է՝ ուրախանալ, գնահատել նրա այդ քայլը եւ անել այնպես, որպեսզի նման նախաձեռնություններ հաճախ լինեն։

ՁԿՆԵՐ

Փորձեք ընդունել եւ սիրել ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա՝ չնայած այսօր դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Ինչ-որ մի բան բարկացնելու է ձեզ։ Բայց զայրանալուց առաջ հիշեք, որ նա հենց իր այդ էությամբ է գրավել ձեզ, եւ դուք միշտ նրան հենց այդպիսին եք սիրել։

1/1872
bottom of page