Խոսքը «շատ փոքր, վերահսկվող պայթյունների» մասին է. Սենատորը՝ ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին
- Investigative journalist

- Oct 31
- 1 min read

ԱՄՆ միջուկային փորձարկումների հարցում խոսքը կարող է գնալ փոքր հզորության պայթյուններիմասին։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնը։
Նրա խոսքով՝ փորձարկումները, հավանաբար, կիրականացվեն գետնի տակ։ «Հստակեցնելու համար՝ մենք չենք խոսում մեծածավալ պայթյունների մասին՝ սնկի տեսքով ամպով ինչ-որ տեղ անապատում կամ Խաղաղ օվկիանոսի հարավում։ Մենք խոսում ենք շատ փոքր, վերահսկվող և, հավանաբար, ստորգետնյա պայթյունների մասին»,- ասել է սենատորը։
Քոթոնը փորձարկումներն անվանել է «անհրաժեշտ և ցանկալի քայլ»։ Սենատորը պարզաբանել է, որ դրանց վերսկսումը թույլ կտա ստուգել ինչպես հին, այնպես էլ նոր տեսակի սպառազինությունները։ Reuters-ը նախկինում նշել էր, որ Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ միջուկային փորձարկումներ չի անցկացրել։




















