top of page

«Փաստ». Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հատկապես իշխանական սատելիտների կողմից հրապարակ է նետվում թեզ, թե Սրբազան շարժումը մարում է: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ պետք չէ շփոթել «շարժումը մարում է» թեզը, որն այս օրերին շատ տարածված է մեդիայում, դինամիկայի փոփոխության հետ:

«Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն, ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, թե շարժման միջոցով հնարավոր եղավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը, ցույց տալ, որ կա այնպիսի դժգոհություն, որը կարող է երկրում էական փոփոխություններ առաջացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page