top of page

ՀՀ ԱԳՆ-ի անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 28
  • 1 min read

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում: 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի»,- հայտարարել են ԱԳՆ-ից՝ խնդրելով անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը: 

1/2173
bottom of page