Իսլանդիան ևս չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելի մասնակցության պատճառով
- Investigative journalist

- Dec 11, 2025
- 1 min read

Իսլանդիան չի մասնակցի 2026 թ․ Եվրատեսիլի երգի մրցույթին․ այս մասին հայտարարել է երկրի հանրային հեռարձակողը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Նիդեռլանդները հայտարարեցին, որ բոյկոտելու են 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, այն բանից հետո, երբ միջոցառման կազմակերպիչները հինգշաբթի օրը հրաժարվեցին քվեարկել Իսրայելին մրցույթից բացառելու օգտին։ Իռլանդիան հայտարարեց, որ «անբարոյական» կլինի մասնակցել Իսրայելի հետ միասին՝ հաշվի առնելով մարդկային կորուստները և Ղազայում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Հայտնում է France24-ը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա 2026 թվականի մայիսին՝ Վիեննայում։




















