top of page

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 1
  • 1 min read
ree

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ:

 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ցուցաբերել համապատասխան օգնություն արգելափակված քաղաքացուն։ Բոլոր տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 
 
1/2383
bottom of page