top of page

102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրիին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 15
  • 1 min read
ree

Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում գրանցված ուժեղ քամին և կարկուտը զգալի վնասներ են հասցրել քաղաքի մի շարք թաղամասերին։ Ստեղծված իրավիճակով մտահոգված՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գեներալ- մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը հեռախոսազրույց է ունեցել Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի հետ։

Զրույցի ընթացքում գեներալ -մայոր Բեզբորոդովը տեղեկացել է քաղաքի իրավիճակի մասին և իր նախաձեռնությամբ առաջարկել ռազմաբազայի աջակցությունը՝ տրամադրելով տեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով։

Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից, շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և աջակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման դրսևորումները հատկապես դժվարին պահերին խոսում են գործընկերային հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին։ Նա նշել է, որ քաղաքապետարանի ծառայությունները կարողացել են առայժմ սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի աջակցությունը անպայման կարժանանա դիտարկման և գնահատման։

 
 
1/2383
bottom of page