top of page

Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Feb 3, 2025
1 min read

Երեկ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու դի կա:  Shamshyan.com-ի տղեկություններով, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը: 

 
 
1/2905
bottom of page