top of page

ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայերի հարցը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 4
  • 1 min read
ree

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյի հետ։ 


Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։


Նշվում է, որ դեսպան Արման Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն, ինչպես նաև Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։  


«Բրունո Ռետայոն վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 


Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախարար Ռետայոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացմանը, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 


«Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրին»,-հայտնել է ՀՀ դեսպանությունը։

 
 
1/2383
bottom of page