top of page

Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ 

Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: 

Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: 

bottom of page