top of page

Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Նիկոլաևից 821 միավոր անշարժ գույք է առգրավվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 21 hours ago
  • 1 min read

Դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վլադիմիր Նիկոլաևի, նրա հարազատների, նրանց թվում՝ նրա քրոջ՝ «Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Վիկտորիա Նիկոլաևայի և նրա մոր՝ Ռաիսա Նիկոլաևայի, ինչպես նաև շինարարության կամ անշարժ գույքի կառավարման ոլորտում ներգրավված մի շարք իրավաբանական անձանց դեմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության խախտմամբ ստացված գույքը պետության օգտին վերադարձնելու առնչությամբ։

Մեղադրյալներին միաժամանակ պարտավորեցրել են համատեղ վճարել 590,2 միլիոն ռուբլի, հաղորդում է РБК-ն։

Նիկոլաևից և նրա ընտանիքից առգրավվել է 821 միավոր անշարժ գույք, ներառյալ՝ «Амурский залив» առողջարանային համալիրը (երեք հողամաս և ութ շենք), «Магнум» ապարտա-հյուրանոցը (322 բնակարան, 269 կայանատեղի և 23 գրասենյակային տարածք՝ 1882 քմ), 12 հողամաս, 12 շենք և 32 ոչ բնակելի տարածք։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ վերոնշյալ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ։

Վլադիմիր Նիկոլաևը Վլադիվոստոկի քաղաքապետն էր 2004-2007 թվականներին։ Նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, քանի որ 2007 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել է 4,5 տարվա պայմանական ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով։

1/2226
bottom of page