Վարդանիկին քվե չտվածները նրան շատ խորը ու համապարփակ բացատրել են ու կբացատրեն, թե օտարահպատակ շան տղան ով է․ Ալեքսանյան
- Investigative journalist

- Sep 23
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարդանիկն ասում է,- «Ով Ռուսաստանի հետ Միութենական պետությանը դեմ է՝ թրքահպատակ շան տղա է»։
Բա սրան պաշտպանած Քոչարյանները, սրան քաղաքապետ սարքած Սերժերը հիմա ի՞նչ են։ Վարդանիկի ասածը՞, թե՞ միութենիստ։ Բա էդ դեպքում դաշնակները Հայաստանի անկախությունը մատաղ անելու մասին իրենց շրջաբերականը էլի հերքու՞մ են։
Տղերք, էս հարցից չեք փախնելու՝ ձեր պաշտպանած, ձեր ձեռով ընտրված Վարդանիկն ասում է, որ կամ Հայաստանի անկախությունը մատաղ անելու պատրաստ սրիկա ես, կամ «թրքահպատակ շան տղա»։ Ո՞րն եք, տղերք։
Վարդանիկին քվե չտվածները էս դիլեմայից դուրս են, որովհետև նրանք Վարդանիկին շատ խորը ու համապարփակ բացատրել են ու կբացատրեն, թե օտարահպատակ շան տղան ով է, բայց դուք չէ, ձեր ձեռնասուն Վարդանիկն է ասողը։ Պատասխան տվեք։




















