Վահագն Ալեքսանյանի մոր հետ պատահածը ի ցույց դրեց ոչ այնքան քաղաքական շրջանակների անպարկեշտությունը, որքան խորքային խնդիրը․ Ղազարյան
- Investigative journalist

- May 6
- 1 min read
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վահագն Ալեքսանյանի մոր հետ պատահածը ի ցույց դրեց ոչ այնքան քաղաքական շրջանակների անպարկեշտությունը, որքան խորքային այն խնդիրը, որ մեր երկրում որոշ շրջանակներ այս լուսավոր դարում շարունակում են թիրախավորել կանանց միայն այն բանի բերումով, որ նրանք միայնակ մայրեր են։
Սիրելի միայնակ մայրեր, ուզում եմ ասել, որ դուք քաջ եք, ուժեղ եք, և արժանի եք հիացմունքի: Ձեր ամենօրյա նվիրվածությունը, անսահման սերն ու կրկնակի ջանքերը, որ ներդնում եք ձեր երեխաների դաստիարակության մեջ, արժանի են միայն հարգանքի և գնահատանքի:
Թույլ մի’ տվեք, որ նման միջադեպերը ստվերեն ձեր կամ ձեր երեխաների ապագան: Մի’ ճնշեք ձեր երեխաների հավակնությունները՝ վախենալով նման արձագանքներից: Ընդհակառակը, խրախուսեք նրանց դառնալ այն, ինչ իրենք երազում են՝ լինի դա քաղաքական գործիչ, գիտնական, արվեստագետ, ուսուցիչ թե այլ մասնագետ:
Հիշեք, որ մի քանի ագրեսիվ ձայներ չեն արտացոլում հասարակության իրական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Մեր հասարակության մեծամասնությունը հարգում և գնահատում է ձեզ:
Շարունակեք լինել ուժեղ, հպարտ և անկոտրում: Ձեր երեխաները կարող են հասնել մեծ հաջողությունների ձեր անսահման սիրո, աջակցության և նվիրվածության շնորհիվ:






















