Search
Ողբերգական վթար հարևան Իրանում
- 24timeam
- Dec 21, 2024
- 1 min read

Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել։
Լորեստան նահանգի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ դեպքի վայր է մեկնել շտապօգնության 4 խումբ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։