top of page

ՆԳՆ-ում տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման վերաբերող քննարկում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 6, 2024
  • 1 min read

Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։ Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր դեպքերում խախտումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական:

Երկու նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ իրականացնել համատեղ քննարկումներ:

Հանդիպման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ` նախատոնական և տոնական օրերին պահպանել քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը։

1/2108
bottom of page