Արգենտինայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
- Dec 27, 2025
- 1 min read

5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի հյուսիսում գտնվող Սանտյագո դել Էստերո նահանգում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ տվյալների՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անյատույա քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ 606 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։




















