Ուինսթոն Չերչիլի 10-ամյա ծոռը կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը
- Investigative journalist
- 5 hours ago
- 1 min read
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ծոռը՝ 10-ամյա Ալեքսանդր Չերչիլը, Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը, գրում է Bild-ը։Տղան խաղաղության մոմ կվառի, իսկ արարողության մյուս մասնակիցները եկեղեցում սպիտակ վարդեր կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին:
Աղբյուրը հիշեցնում է, որ 80 տարի առաջ Ուինսթոն Չերչիլը պատերազմում հաղթանակ տանելու մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում:«Սա ձեր հաղթանակն է, սա ձեր ժամանակն է, սա մեկ կուսակցության կամ մեկ դասի հաղթանակ չէ, սա ամբողջ բրիտանացի մեծ ժողովրդի հաղթանակն է», - ասել էր նա:«Այդ օրվա և հանուն հաղթանակի զոհաբերված միլիոնավոր կյանքերի հիշատակն իր սրտում պահում է Չերչիլների տոհմի արդեն 5-րդ սերունդը», - եզրափակել է Bild-ը: