top of page

Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները․ Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել․ Մինասյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 25
  • 1 min read
ree

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում:




Որևէ մեկը՝ անկախ իր քաղաքական պատկանելիությունից, նպատակներից ու ձգտումներից իրավունք չունի եկեղեցական տաղավար տոնի միջոցառումները սեփական ցանկությամբ արտոնել կամ ի կատար չածել:




Անհարկի երեսպաշտության հերթական ձախողված փորձը՝ քաղաքական ենթատեքստով, անհամատեղելի է հոգևոր արժեքների, եկեղեցու սկզբունքների և շատ այլ գաղափարների հետ:




Տոնը կազմակերպվել և կազմակերպվելու է բացառապես գյումրեցիների վճարած հարկերից, տուրքերից և որևէ մեկն իրավունք չունի խլել այն գյումրեցիներից, հատկապես երեխաներից ու պարտադրանքի լեզվով խոսել քաղաքի հետ:




Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները

1/2383
bottom of page