«Վլադիմի՛ր, կա՛նգ առ»․ Թրամփը՝ Կիևին ՌԴ հարվածների մասին
- Investigative journalist

- Apr 24
- 1 min read
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Կիևին ռուսական հարվածներից։
«Ես դժգոհ եմ Կիևին ուղղված ռուսական հարվածներից: Սա անհարկի է, և դրա համար շատ վատ ժամանակահատված է ընտրված: Վլադիմի՛ր, կա՛նգ առ, շաբաթական 5000 զինվոր է զոհվում: Եկեք կնքենք խաղաղության պայմանագիրը»,– գրել է ԱՄՆ-ի նախագահը Truth Social-ում։
Հիշեցնենք՝ գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևին, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ է զովել, առնվազն 63-ը՝ վիրավորվել։
ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը մեկնաբանել է` որպես «գերճշգրիտ զենքերով ռազմական նշանակության օբյեկտներին ուղղված հարվածներ»։






















