top of page

Զելենսկին հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 28
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմում կայացած զրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ավելի հանգիստ է եղել, քան նախկինում, և որ պատրաստ է գործարք կնքել։

«Կարծում եմ՝ այո», - ասաց նա՝ ի պատասխան այս հարցի։

Ապրիլի 25-ին Time-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Ղրիմը «կմնա Ռուսաստանի մաս»՝ համաձայն խաղաղության համաձայնագրի։ Ավելի վաղ մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ գրել էին, որ կարգավորման ընթացքում Միացյալ Նահանգները կարող է թերակղզին ճանաչել որպես Ռուսաստանի մաս։

«Ես տեսա, որ նա ավելի հանգիստ էր։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել», - ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ առանց բացատրելու, թե խոսքը Վաշինգտոնի և Կիևի միջեւ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի՞, թե՞ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համաձայնագրի մասին է։

bottom of page