top of page

Արաբկիրի թաղապետարանի կաշառքի գործով կալանավորված Լևոն Սաֆարյանը ազատ կարձակվի. «Ժողովուրդ»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 21, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանը օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որևէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լևոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

1/2173
bottom of page