Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
- Investigative journalist
- 2 days ago
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ:
Խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»։