top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Prime Hall» հանդիսությունների սրահում. հարսանիքն ավարտվել է դանակահարությամբ, վիրավորը փեսայի եղբայրն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նշված վայրից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 


 


Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն, և վիրավորը փեսայի եղբայրն է: 



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերը, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը: 

1/2147
bottom of page