Զովունիում կրակոցներ արձակողը կին է եղել. մանրամասներ
- Investigative journalist

- Aug 9
- 1 min read

Օգոստոսի 8-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ էին հնչել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։Armlur-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Զովունիում հնչած կրակոցներից։ ԸՍտ այդ տեղեկությունների Զովունիում գտնվող հանգստյան եւ արարողությունների համար նախատեսված սրահում հարսանիքի է եղել։ Արդյունքում հարսանիքի մի քանի մասնակիցներ սրահից դուրս են եկել և բակում բարձր խոսել են ու հայհոյել։
Ըստ ականատեսների՝ տարածքում ապրող առանձնատներից մեկի բնակիչը, որը անչափահաս տղա է եղել, դուրս է եկել ու խնդրել, հորդորել է չհայհոյել, քանի որ մայրը քուրը տանն են ու իրենց հայհոյանքները լսում են։ Խնջույքի մասնակիցներին դուր չի եկել դիտողությունը ու սկսել են հակարադձել անչափահաս տղային, որից հետո բանը հասել է անչափահաս տղային մի քանի հարվածներ հասցնելը։
Բնակիչների խոսքով հարվածներ ստացող անչափահաս տղայի մայրը տեսել է, որ խնջույքի մասնակիցները որդուն ծեծում են, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի ատրճանակով օդ է կրակել միջադեպը հանդարտեցնելու նպատակով։
համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։




















