Search
Այսօր Թատրոնի միջազգային օրն է. հայտնի կդառնան տարվա լավագույնները
- 24timeam
- Mar 27
- 1 min read
Այսօր Թատրոնի միջազգային օրն է:
1961 թվականից ամեն տարի մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի համաշխարհային օր։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կապանում կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույնները:
Այս տարի լրանում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակը, ինչի առիթով էլ ՀԹԳՄ-ն որոշում է կայացրել «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել Կապանում:
«Սիրելի՛ թատերական գործիչներ, շնորհավորում եմ բոլորիդ: Թող որ թատրոնը շարունակի լուսավորել մեր հոգիները, կերտել մշակույթ և սերմանել սեր դեպի գեղեցիկն ու ճշմարիտը։Շնորհավոր տոնդ, թատրո՛ն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: