top of page

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ

  • 3h
  • 1 min read


ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Իսրայելին 12,000 BLU-110 ավիացիոն ռումբեր վաճառելու պայմանագրի հաստատման մասին։



Պետդեպի տվյալներով՝ պայմանագրի արժեքը կազմում է 151.8 միլիոն դոլար։


Պայմանագիրը ներառում է նաև ինժեներական, լոգիստիկ և տեխնիկական ծառայություններ, որոնք պետք է մատուցվեն ամերիկացի կապալառուների կողմից։


«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել և հիմնավորել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է վերոնշյալ պաշտպանական ապրանքների և ծառայությունների անհապաղ վաճառքը Իսրայելի կառավարությանը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից ելնելով», - ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։



 
 
bottom of page