top of page

Կոչ եմ անում մինչև մարտի 5-ը ընտրել բանկը և տեղափոխվել անկանխիկ վճարման եղանակի. ԱՍՀ նախարարը՝ կենսթոշակառուներին ու նպաստառուներին

  • 3 hours ago
  • 1 min read


Այսօրվա դրությամբ ունենք մոտ 25 հազար քաղաքացի, որ դեռ կանխիկ է ստանում իր կենսաթոշակներն ու նպաստները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:


«Կոչ եմ անում բոլորին՝ մինչև մարտի 5-ը ընտրել իրենց բանկը և տեղափոխվել անկանխիկ վճարման եղանակի, որովհետև եթե դա մինչև այդ օրը չարվի, մենք ենք անելու ձեր փոխարեն՝ բաշխելով որոշակի բանկերի միջև, և այդ բանկերից դուք կստանանք ձեր կենսաթոշակները և նպաստները»,- ասել է նա:


Նախարարը նաև առաջարկել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների վերաբերյալ հարցերի դեպքում դրանք գրել տեսանյութի մեկնաբանության բաժնում։

 
 
1/2545
bottom of page