top of page

Վերջին 2 տարվա ընթացքում Բաքու ուղարկված բոլոր զենքերը վերադարձվել են Իսրայել. ԻՀՊԿ

Բոլոր այն զինատեսակները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից ուղարկվել են Բաքու, վերադարձվել են Իսրայել։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Սա բռնազավթված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ զինատեսակները կկիրառվեն Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին՝ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով»,- նշել է ԻՀՊԿ-ն։

1/2030
bottom of page