top of page

Գեղանիստում բшխվել են «Mazda»-ն և «Lexus RX300»-ը․ կան վիրшվորներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read


Հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վագիֆ Ա․-ի վարած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն, հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով վարորդներից Վագիֆ Ա․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա  Զ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
bottom of page