top of page

Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է միգրացիոն հաշվառման համար գրանցված օտարերկրացիների թիվը

2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գրանցված է գրեթե 6,2 միլիոն օտարերկրացի, հաղորդում է Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ համացանցում հաղորդագրություններ են տարածվում, որոնք ներգաղթյալների թվի վերաբերյալ չճշտված տվյալներ են պարունակում։

«Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկությունը զետեղված է միգրացիայի գրանցման պետական ​​տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174  հազար 777 մարդ»,- ասված է գերատեսչության թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ տվյալները ստացվել են ծրագրային-տեխնիկական միջոցներիի կիրառմամբ և օբյեկտիվ բնույթ են կրում։ ՆԳՆ-ն միաժամանակ լրատվամիջոցներին և բլոգերներին կոչ է արել նյութեր պատրաստելիս հիմնվել պաշտոնական վիճակագրության վրա։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հունիսին հայտարարել էր, որ Ռուսաստանում ներգաղթյալների թիվը տատանվում է 13-14 միլիոն մարդու սահմաններում։ Նա հայտնել էր նաև, որ առաջին չորս ամիսներին Մոսկվա է ժամանել 1,2 միլիոն ներգաղթյալ, 880 հազարը՝ Մոսկվայի մարզ, 860 հազարը՝ Սանկտ Պետերբուրգ, գրում է «Коммерсантъ»-ը։

bottom of page