Ինձագի․ Այս ծանր պարտությունը մեզ ահռելի դառնություն է պատճառում
- Investigative journalist
- 2 days ago
- 1 min read

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ից կրած 0:5 հաշվով պարտությունը։
«Վատ սկսեցինք հանդիպումը, արագ գոլեր բաց թողեցինք եւ չկարողացանք կոմպակտ գործել, ընդարձակվեցինք խաղադաշտում, ինչի պատճառով ՊՍԺ-ի համար հեշտ էր գրոհելը։
Այս ծանր պարտությունը մեզ ահռելի դառնություն է պատճառում, բայց այն չի չեղարկում մեր հաջողությունները՝ եզրափակիչ հասնելը։
Մենք փորձում էինք երկար փոխանցումներով գրոհել, բայց մրցակիցն ուժեղ էր։ Բաց թողած առաջին գոլից հետո մենք փշրվեցինք։ Իհարկե, պետք է ավելի լավ խաղայինք, տեխնիկապես ավելի ճշգրիտ լինեինք փոխանցումների ժամանակ։ Բայց չհաջողվեց իրականացնել այն, ինչ ծրագրել էինք»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ-ն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Երկու տարի առաջ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։