top of page

Ռանոսը ձմռանը վարձավճարով կարող է տեղափոխվել մեկ այլ ակումբ

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ցանկանում է, որ ձմռանը Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ։

SkySport-ը հայտնում է՝ ակումբում կարծում են, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը ցանկալի է խաղային պրակտիկա ձեռք բերի այլ ակումբում։ 21-ամյա կենտրոնական հարձակվողն այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում:

«Բորուսիան» մեծ հույսեր է կապում Ռանոսի հետ, և չի պատրաստվում վարձակալական պայմանագրում ներառել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակ։

Նույնը վերաբերում է նաև դարպասապահ Յան Օլշովսկուն։ Ակումբը ցանկանում է, որ նա խաղային պրակտիկա ունենա, քանի որ ապագայում դիտարկում է նրան որպես թիմի հիմնական դարպասապահ։

1/1872
bottom of page