top of page

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն ավարտվել է. Պուտինն առաջին մեկնաբանություններն է արել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 19
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ զրույցն ավարտելուց հետո ռուսական լրատվամիջոցների առջև հանդես է եկել մեկնաբանություններով։ Նրա խոսքով՝ զրույցը եղել է «անկեղծ և բովանդակալից»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ: 

Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, ասել է Պուտինը՝ հավելելով որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին:

«Ստամբուլում շփումների վերականգնումը վկայում է այն մասին, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», - ընդգծել է Պուտինը: 

Նա նաև բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ այն անվանելով կառուցողական զրույց: 

1/2143
bottom of page