top of page

Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read


Հունվարի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Շինարարներ փողոցից ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Toyota Land Cruiser» մակնիշի 23 AA 001 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի 23 ZZ 001 ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները ավտոմեքենաները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք, որոնցից մեկի վարորդը կամ ուղևորը եղել է քրեական մեծ հեղինակություն համարվող Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոյը։


Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը

 
 
1/2497
bottom of page