top of page

Գեւորգ Պապոյանն այցելել է թռչնաբուծական գոմաղբից բիոգազ արտադրող EggEnergy ընկերություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 8, 2024
  • 1 min read
ree

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարարտանյութեր։  Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին կազմակերպել ընկերության ներկայացուցիչների այց Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։

1/2378
bottom of page