top of page

Հոսանքահարման հետևանքով զինվոր է մահացել

May 13, 2025
1 min read

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

 
 
1/2905
bottom of page