top of page

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքը

  • 17 hours ago
  • 1 min read


Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքը։



Ըստ խորհրդի՝ արգելքը խախտում է խոսքի ազատությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «առաջիկա ամիսներին» կարգելի սոցիալական ցանցերը Ֆրանսիայում 15 տարեկանից փոքր երեխաների համար, եթե ԵՄ մակարդակով առաջընթաց չգրանցվի, հաղորդում է Politico-ն։

«Մենք չենք կարող սպասել», - ասել է պարոն Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը Վեր-Մարնում տեղի ունեցած սպանությունից հետո, որտեղ 14-ամյա տղան դանակահարել էր 31-ամյա ուսուցչին՝ մեջքի պայուսակի ստուգման ժամանակ։

 
 
1/2804
bottom of page