top of page

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս աղջկա կյանքին այլևս վտանգ չի սպառնում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 26
  • 1 min read
ree

Հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ ստանալով մեծ արձագանքներ:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան և մայրը ողջ և առողջ են։


Տեղի բժիշկների աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիոտնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:  

 
 
1/2383
bottom of page