top of page

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջ

  • Aug 11, 2025
  • 1 min read

Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման նախօրեին ԱՄՆ գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում։ Այս մասին հայտնել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով տեղի անշարժ գույքի գործակալին:

Անքորիջում կարճաժամկետ վարձակալությամբ զբաղվող գույքի գործակալը հայտնել է, որ Գաղտնի ծառայությունը երկու առաջնորդների հանդիպման համար իրենից վեց ննջասենյակ ունեցող մի տարածք է վարձակալել։

Միևնույն ժամանակ, New York Times-ը նշել է, որ Թրամփի վարչակազմը հրատարակությանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման ճշգրիտ վայրը։

 
 
1/2635
bottom of page