top of page

Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ օտարերկրացի վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read

Երեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Վթարի հետևանքով  2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները, պարեկների ու քաղաքացիների հետ, հատուկ տեխնիկայի միջոցով «Tesla»-ն դուրս են բերել ջրատարից:Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը օտարերկրյա քաղաքացի է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

bottom of page