top of page

Տոնական օրերին քանի՞ անձ է հոսպիտալացվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read


Այս տարի տոնական օրերին նախորդ տարվա համեմատ 30%-ով նվազել է շտապօգնության կանչերի թիվը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Եթե նախկինում օրական 1100-1200 կանչ է գրանցվել ապա այս տարի 800-900-ի միջակայքում է եղել կանչերի թիվը։ Հիմնականում կանչերը գրանցվել են սուր շնչառական վարակների համար»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախնական մարմնական կոտրվածք ախտորոշումով դեկտեմբերի 31-ին, հունվարի  1 և 2-ին գրանցվել է 16 կանչ՝ որից 14-ը հոսպիտալացվել են։

«Հիմնական կանչերը գրանցվել է սուր շնչառական վարակներ ախտորոշմամբ, եղել են կանչեր ճնշման բարձրացման համար, և նախնական ախտորոշմամբ ալկոհոլի թունավորման 14 դեպք ենք ունեցել, որից 5-ը հոսպիտալացվել են», հավելեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/2482
bottom of page