top of page

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։


Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։


Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։


Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը։

1/2151
bottom of page