Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին
- Investigative journalist
- 5 hours ago
- 1 min read
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: