top of page

Ո՞ր մտքերն են, որ վերագրելի են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն. եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը. Խաչատրյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 4
  • 1 min read

Updated: May 5

«Հասարակության լայն շերտերի շրջանում զարմանք, վրդովմունք և հիսաթափություն է առաջացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի արձագանքը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի խոսքերին։


Շատերի համար անհասկանալի է մնացել, թե թեմակալի արտահայտած ո՞ր մտքերն ու դատողություններն են, որ «սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն եկեղեցուն»։ 


Այդ դեպքում ո՞ր մտքերն են, որ վերագրելի  են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ 


Եթե ոչ խաղաղության և հաշտության ծրագրերը, ուրեմն պատերազմներն ու խռովություննե՞րը։   


Եթե ոչ մեր երկրի ապագան քրիստոնեական գեղեցիկ միջավայրում տեսնել ցանկանալը, ապա խավարի և անաստվածության մեջ խարխափե՞լը։ 


Եթե ոչ խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդի համար լավ, գեղեցիկ ապագա ապահովելու ցանկությունը, ապա խաբեություններով և խարդավանքներով դեպի քաոս և անորոշություն տանե՞լը։ 


Եվ եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը»։

 
 
1/2383
bottom of page