top of page

Եկանք էն մտքին, որ էլ չի կրկնվի ու պետք է դուրս գանք հանդերձարանից. Ռոբերտ Արզումանյանը Մյունխենում հանդիպել է Մխիթարյանին

Apr 10, 2025
1 min read

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի  քառորդ եզրափակիչի «Բավարիա» — «Ինտեր» հանդիպումից հետո  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը հանդիպել է հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։

 

Արզումանյանը լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում ու գրել.

 

«Երկար զրույց ունեցանք խաղից հետո։

Ու կարող եմ ասել բավականին կառուցողական էր: Վերլուծեցինք բոլոր ռազմավարական, մարտավարական եւ մնացյալ՝ տարիների ընթացքում կատարված բացթողումներն ու հաջողությունները, եւ եկանք էն մտքին , որ էլ չի կրկնվի ու պետք է դուրս գանք հանդերձարանից։

Դե հիմա էլ սառը ջուր ենք խմում»։ Լուսանկարների ներքո երկրպագուները ջերմ խոսքեր են գրել հավաքականի նախկին ֆուտբոլիստների մասին՝ խնդրելով, որ նրանք վերադառնան ու փրկեն հայկական ֆուտբոլը։

 
 
1/2905
bottom of page